AM
4 November 2009 - 10:39 AMT

Արթուր Գեւորգյան. Հայաստանի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը շատ հաջող է անցել

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել, որ Հայաստանի ձյուդոյի առաջնությունը շատ հաջող է անցել: «Ինձ ուրախացնում է այն փաստը, որ առաջնության ընթացքում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի մարզերի ու Ղարաբաղի ներկայացուցիչները: Բացի այդ, երիտասարդ մասնակիցներն արժանի մրցակիցներ հանդիսացան այնպիսի փորձառու ձյուդոիստների համար, ինչպիսիք են Հովհաննես Դավթյանը (2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր), Արմեն Նազարյանը (2005թ. Եվրոպայի չեմպիոն) եւ մյուսները»,-ասել է նա:

Ըստ գլխավոր մարզչի, առաջնության արդյունքում կձեւավորվի Հայաստանի ձյուդոյի հավաքականը, որը կմասնակցի 2010 վարկանիշային մրցաշարերին: Օրերս տեղի կունենան հավաքներ: