AM
5 November 2009 - 09:39 AMT

Հովհաննես Գոհարյանը չի մասնակցի «ԲԱՏԷ»-ի խաղին հունական «ԱԵԿ»-ի հետ

Բելառուսի ֆուտբլի «ԲԱՏԷ» ակումբը, որտեղ խաղում է ՀՀ հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, կանցկացնի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ խաղը: Այսօր «ԲԱՏԷ»-ն իր արտագնա խաղում կհանդիպի հունական «ԱԵԿ»-ի հետ: Աթենք են ժամանել թիմի 18 ֆուտբոլիստները:

Ինչպես հաղորդում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը, կազմից դուրս են Հ.Գոհարյանը, որն արդեն մի քանի օր է, ինչ չի մարզվում բարձր ջերմության պատճառով, վնասվածք ստացած Իգոր Ստասեւիչը, դեռեւս լավ մարզաձեւ չունեցող Վիտալի Բուլիգան:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «ԲԱՏԷ»-ին հաջողվեց հաղթել «ԱԵԿ»-ին 2:1 հաշվով:
«ԲԱՏԷ»-ն ու «ԱԵԿ»-ը Եվրոպայի լիգայի «I» խմբում զբաղեցնում են վերջին տեղերը` ունենալով 3-ական միավոր: Խումբը գլխավորում է Պորտուգալիայի «Բենֆիկան» 6 միավորով, նրան հաջորդում է Անգլիայի «Էվերտոնը» 4 միավորով: