AM
6 November 2009 - 11:08 AMT

Քարամյան եղբայրների «Տիմիշոարա» թիմը կորցրեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ դուրս գալու հույսը

Նոյեմբերի 5-ին Եվրոպայի Լիգայի շրջանակներում A խմբում հանդիպեցին ռումինական «Տիմիշոարա» եւ բելգիական «Անդերլեխտ» թիմերը: «Տիմիշոարան», որի կազմում մասնակցում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները, 3:1 հաշվով պարտվեց «Անդերլեխտին»: Թիմը կորցրեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ դուրս գալու հույսը, քանի որ միայն 2 միավոր ունի եւ զիջում է խմբի առաջատարներ «Այաքսին» եւ «Անդերլեխտին», որոնք ակտիվում 6-ական միավոր ունեն: