AM
6 November 2009 - 14:42 AMT

Կիոկուշին-կան կարատե-դոհի Հայաստանի առաջնության մասին ողջ տեղեկատվությունը հույժ գաղտնի՞ է պահվում

Նոյեմբերի 8-ին մեկնարկում է կիոկուշին-կան կարատե-դոհի Հայաստանի առաջնությունը: Չնայած, որ առաջնությունը միջազգային բնույթ է կրում, ոչ մի տեղեկատվություն այն մասին, թե քանի մարզիկներ եւ որ երկրներից են մասնակցելու մրցաշարին, չի տրամադրվում:

Հայաստանի Կիոկուշին-կան կարատե-դոհի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանից որեւէ տեղեկատվություն կորզելու` PanARMENIAN.Net-ի թղթակցի բոլոր ջանքերն անհաջողության մատնվեցին: Նա հայտնեց, որ բոլոր տվյալները կհրապարակվեն նոյեմբերի 9-ին կայանալիք մամլո ասուլիսին, երբ, նշենք, առաջնությունն արդեն ավարտվի: