Նոյեմբերի 6-ին Միխայիլ Տալի Հուշախաղի երկրորդ տուրում, որն ընթանում է Մոսկվայու, Լեւոն Արոնյանը (Հայաստան) ոչ ոքի ավարտեց պարտիան Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա) հետ: Մնացած 4 պարտիաներում նույնպիսի արդյունք գրանցվեց:
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) – Լեւոն Արոնյան (Հայաստան) – 0,5:0,5
Պետեր Լեկո (Հունգարիա) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) – 0,5:0,5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) – 0,5:0,5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – 0,5:0,5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – 0,5:0,5
Մրցաշարային դրությունը երկու տուրերից հետո` Անանդ, Արոնյան, Գելֆանդ, Իվանչուկ, Կարլսեն, Կրամնիկ, Լեկո, Մորոզեւիչ, Պոնոմարյով, Սվիդլեր` 1-ական միավոր:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած առաջին տուրում եւս բոլոր պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի: