AM
11 March 2002 - 18:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Հայաստանը եւ Միացյալ Արաբական Էմիրությունները մշակում են տնտեսական կապերի զարգացմանն ուղղված համաձայնագրեր: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ հասարակության հետ կապերի վարչությունում, Հայաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության պատվիրակությունը Դուբայում բանակցություններ է վարում կրկնակի հարկադրումից խուսափելու եւ ներդրումները խրախուսելու վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման նախապատրաստումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: