Թուրքիայի Ժողովրդավարության Հիմնադրամի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Բուլենտ Ակարջալին հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցություն սկսելու առաջարկով` Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման համար: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, թուրք քաղաքագետը նշել է, որ հեռանկարում այդ համագործակցությանը կարող է միանալ նաեւ Իրանը: Ակարջալայի խոսքերով` վերոհիշյալ երկրների հնգյակը կարող է ստեղծել ենթախումբ` Սեւծովյան Տնտեսական Համագործակցության շրջանակներում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: