Նոյեմբերի 17-ին Գոյանգում (Հարավային Կորեա) մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Հայաստանի հավաքականը կորուստներ ունի` վնասվածքների պատճառով Գոյանգ չեն մեկնի Գեւորգ Դավթյանը (77 կգ ք/կ 2006, 2007թթ. Եվրոպայի չեմպիոն, 2007թ. աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր, 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր), Արա Խաչատրյանը (77կգ ք/կ 2007, 2008թթ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր): «Տառացիորեն մի քանի օր առաջ վնասվածք է ստացել Արթուր Բաբայանը (105 կգ) եւ չի կարողացել մեկնել թիմի հետ Պոդոլսկում կայանալիք մարզահավաքին: Այնտեղից մեր ծանրամարտիկները կմեկնեն Գոյանգ»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:
Հայաստանի կանանց հավաքական`
Մելինե Դալուզյան 63 կգ ք/կ (նոյեմբերի 25)
Նազիկ Ավդալյան 69 կգ ք/կ (նոյեմբեր 27)
Հռիփսիմե Խուրշուդյան 75կգ ք/կ (նոյեմբեր 28):
Տղամարդկանց հավաքական`
Առաքել Միրզոյան 69կգ ք/կ (նոյեմբեր 22)
Տիգրան Գ.Մարտիրոսյան 77կգ ք/կ (նոյեմբեր 24)
Տիգրան Վ.Մարտիրոսյան 85կգ ք/կ (նոյեմբեր 26)
Գեւորիկ Պողոսյան 85կգ ք/կ (նոյեմբեր 26):