AM
11 March 2002 - 15:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ

Հայաստանի, ինչպես նաեւ ողջ Հարավ-կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը, կարեւոր է թե Միացյալ Նահանգների, եւ թե ողջ աշխարհի համար: Այդ մասին Երեւանում հայտնել է Հայստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: «Մենք լրջորեն աշխատում ենք այս տարածաշրջանի բարդ հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու ուղղությամբ»- ասել է նա: Վաշինգտոնը մի շարք նախաձեռնություններ ունի Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ բարգավաճման հաստատման համար` հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր սոցիալ-տնտեսական շահերի վրա, նշել է դեսպանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: