AM
9 November 2009 - 15:49 AMT

Հայաստան-Էստոնիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Արդեն վաճառքում են Եվրո-2011 նախընտրական տուրի շրջանակներում Հայաստանի եւ Էստոնիայի երիտասարդական հավաքականների միջեւ կայանալիք հանդիպման տոմսերը: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, տոմսերի արժեքը կազմում է 500-2000 դրամ: Հայկական եւ էստոնական երիտասարդական հավաքականների հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: