AM
9 March 2002 - 15:25 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մարտի 6-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կայացած Կոնգրեսի ներկայացուցիչների, ԱՄՆ ձեռներեցների, ամերիկյան խոշոր ընկերությունների շահերը ներկայացնող բիզնեսմենների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսությունում ամերիկյան կապիտալի ներդրման հնարավորությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության համաձայն` հանդիպումը կազմակերպված էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան եւ «Դիվանագիտական ֆորում» կազմակերպության ջանքերով: Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ եւ լսարանի հարցերին պատասխանեց Հայաստանի նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդատու Վահրամ Ներսիսյանցը: Նա ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից անցկացվող տնտեսական բարեփոխումների ծրագիրը եւ բարձր տեխնալոգիաների, էներգետիկայի, արդյունաբերության եւ զբոսաշրջիկության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար ձեռնարկվող ջանքերը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: