AM
11 November 2009 - 09:08 AMT

Նոյեմբերի 13-21-ը Հայաստանում տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ֆուտբոլի մրցաշարը

Նոյեմբերի 13-21-ը Հայաստանի «Միկա» մարզահամալիրում տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ֆուտբոլի մրցաշարը: Մրցաշարը անց են կացնում «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները: Նրանց աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բոլոր խաղերը սպասարկում են պրոֆեսիոնալ մրցավարներ:

Մրցաշարին մասնակցում է լրագրողների 9 թիմ: Հատուկ հյուրի կարգավիճակում է «Շախմատ» թիմը, որտեղ խաղում են հայ շախմատիստները, օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, 2006թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրեասյանը, ինչպես նաեւ այլ գրոսմայստերներ:

Փակման օրը հաղթողը ընկերական հանդիպում կունենա «Կոկա-Կոլա» թիմի հետ: Պարգեւներ կստանան առաջին երեք տեղերը զբաղեցնող թիմերը: Կպարգեւատրվի նաեւ այն լրագրողը, որը լավագույնս կլուսաբանի մրցաշարը: Մրցաշարն անց է կացվում արդեն երրորդ անգամ եւ նպատկ ունի հավասար պայմաններ ստեղծել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, հաղորդւոմ է «Հույսի կամուրջ» կազմակերպության մամլո ծառայությունը: