AM
11 November 2009 - 09:58 AMT

Միխաիլ Տալի հուշամրցաշարի 5 տուրերի արդյունքում Լեւոն Արոնյանը մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է

Մոսկվայում ընթացող Միխաիլ Տալի հուշամրցաշարի 5 տուրում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հաղթեց Պետեր Լեկոյին (Հունգարիա) եւ Վլադիմիր Կրամնիկի (ՌԴ) հետ կիսում է աղյուսակի 1-2 տեղերը: Կրամնիկը ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Լեւոն Արոնյանը մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է, նա վաստակել է 3 միավոր:

4-10 տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ`

4-7. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-2,5 միավոր
4-7. Բորիս Գելֆանդ (Իսրայել) -2,5 միավոր
4-7. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-2,5
4-7. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-2,5
8. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)-2 միավոր
9-10. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-1,5 միավոր
9-10. Պետեր Լեկո (Հունգարիա)-1,5 միավոր: