AM
8 March 2002 - 14:33 AMT

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 5 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

2002 թվականին հայ-գերմանական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 5 միլիոն եվրո փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար: Այդ մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով միջոցները կուղղվեն Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների վարկավորմանը փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում: Նախարարը հաղորդել է, որ համաձայնագիրը Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ կստորագրվի 2002 թվականի մարտի 12-ին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: