AM
11 November 2009 - 17:15 AMT

Տալի Հուշախաղում Լեւոն Արոնյանը կրեց իր առաջին պարտությունը

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշախաղի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով պարտություն կրեց Բորիս Գելֆանդից (Իսրայել): Այդպիսով, Գելֆանդին հաջողվեց Արոնյանից առաջ անցնել 0,5 միավորով: Այժմ իսրայելցի գրոսմայստերը 3,5 միավոր ունի, Արոնյանը` 3: Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) հաղթանակ տարավ Ալեքսանդր Մորոզեւիչի (Ռուսաստան) նկատմամբ:

Ոչ ոքի ավարտվեցին հետեւյալ պարտիաները`

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պետեր Լեկո (Հունգարիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Ալեքսանդր Պոնոմարյով (Ուկրաինա) հանդիպումը դեռեւս չի ավարտվել: