Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի Հուշախաղի վեց տուրերից հետո մրցաշարային սանդղակը 4,5 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), որը պարտության մատնեց Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա): Նրան 0,5 միավորով զիջում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: 3-4-րդ տեղերը կիսում են Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել), որից պարտություն կրեց Լեւոն Արոնյանը (Հայաստան): Այդ պարտությունից հետո Արոնյանն ակտիվում 3 միավոր ունի եւ կիսում է 5-6-րդ տեղերը Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ:
Նոյեմբերի 12-ին` 7-րդ տուրում տեղի կունենան հետեւյալ պարտիաները`
Լեւոն Արոնյան (Հայաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – Բորիս Գելֆանդ (Իսրայել)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) – Պետեր Լեկո (Հունգարիա)