AM
12 November 2009 - 14:59 AMT

Տալի Հուշախաղում Արոնյանի հանդիպումը մրցաշարի առաջատար Կրամնիկի հետ ոչ ոքի ավարտվեց

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշախաղի յոթերորդ տուրը հաջող ավարտվեց հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի համար: Հայ գրոսմայստերը ոչ ոքի ավարտեց պարտիան Հուշախաղի առաջատար Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ: Արոնյանն ակտիվում 3,5 միավոր ունի եւ Կրամնիկին զիջում է 1,5 միավորով:

Մյուս 4 պարտիաները դեռեւս շարունակվում են: