AM
13 November 2009 - 16:19 AMT

Արոնյանի հինգերորդ ոչ ոքին Միխայիլ Տալի Հուշախաղում

Նոյեմբերի 5-ին Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշախաղի ութերորդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի ավարտեց պարտիան Վասիլի Իվանչուկի հետ (Ուկրաինա): Այդպիսով, Արոնյանը 3,5 միավոր ունի եւ առաջնության առաջատար Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան) զիջում է 1,5 միավորով:

Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) հաղթանակ տարավ Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա) նկատմամբ եւ 4,5 միավոր ունի ակտիվում: