AM
14 November 2009 - 15:28 AMT

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը չկարողացավ պահել հաղթանակը

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հանդիպեց էստոնացիների հետ: 1-ին խաղակեսի 24-րդ րոպեին առաջին գոլը խփեց հայկական հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը (Դոնեցկի «Մետալուրգ») :

Առաջին խաղակեսում ավելի շատ հարձակման էին դիմում հայ ֆուտբոլիստները եւ գոլ խփելու ավելի շատ շանսեր ունեին, սակայն չկարողացան օգտվել իրենց առավելությունից:

2-րդ խաղակեսի 21-րդ րոպեին Ալբերտ Թադեւոսյանը («Փյունիկ») խփեց երկրորդ գոլը, սակայն այն հաշվի չառնվեց, քանի որ «խաղից դուրս» վիճակ էր:

Էստոնացիները կարողացան հավասարեցնել հաշիվը միայն լրացուցիչ րոպեին: Գոլի հեղինակն է Արտյոմ Արտյունինը:

Խաղն ավարտվեց ծեծկռտուքով, որից հետո կարմիր քարտ ստացավ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը («Փյունիկ»):

Այսպիսով B խմբում Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղը 1 միավորով:

2-րդ խմբում մրցաշարային աղնյուսակը հետեւյալ տեսքն ունի`

Շվեյցարիա-10 միավոր
Թուրքիան-9 միավոր
Էստոնիա-8 միավոր
Վրաստան-5 միավոր
Իռլանդիա-4 միավոր
Հայաստան-1 միավոր: