AM
5 March 2002 - 20:09 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՋԱՎԱԽՔ

Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պավիրակությունը մարտի 6-ին կժամանի Վրաստան: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցի շրջանակներում կկայանան թուրք բարձրաստիճան զինվորականների հանդիպումները վրացական սահմանապահ գերատեսչության ղեկավար Վալերի Չխեիձեի եւ Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ: Թուրք սպաները կայցելեն նաեւ «Ախալցխա» սահմանապահ ջոկատը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: