AM
16 November 2009 - 14:14 AMT

Մեկնարկել է ֆուլլ կոնտակտ կարատեի Հայաստանի Գավաթի առաջնությունը – Docando-ն

Նոյեմբերի 21 Հայաստանում տեղի կունենա կատայի առաջնությունը, իսկ նոյեմբերի 22-ն Docando-յի կոմիտեի առաջնությունը, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Գոռ Վարդանյանի անվան սպորտդպրոցի տնօրեն Կարեն Կարապետյանը:

Կատայի մրցաշարում կարող են մասնակցել բոլոր ցանկացողները սկսած 6 տարեկանից:

Գավաթին կմասնակցեն Հայաստանի ֆուլ կոնտակտ կառատեի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը եւ միջազգային ֆուլ կոնտակտ կառատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը:

Docando բառը կազմված է «Do» (գործել) եւ «Can» (կարող ես) բառերից:

Docando-ն կարատեի եւ արեւելյան մենամարտերի նոր ոճ է: Այն ձեւավորվել է ԱՄՆ-ում, ունի իր մեջ կարատեի, տեկվանդոի, այկիդոի, դզուդոի, սանդաուշու, մուհայ տհայ եւ բռնցքամարտի տարրեր: