AM
17 November 2009 - 14:01 AMT

Հայաստանի երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով հաղթանակ տարավ իռլանդացիների նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրո-2011 նախընտրական առաջնության շրջանակներում 4:1 հաշվով հաղթանակ է տարել իռլանդացի հասակակիցների նկատմամբ: Ինչպես եւ էստոնացիների հետ հանդիպմանը, որն ավարտվեց 1:1 հաշվով, հայ ֆուտբոլիստները հանդիպումն ակտիվ սկսեցին, եւ առաջին գոլը հարվածեցին 30-րդ րոպեին: Սկզբում շատ լավ էր խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, որը կարողացավ պահել գնդակը երկու պաշտպանների հետ պայքարում եւ պաս տվեց Հենրիկ Մխիթարյանին: Կիսապաշտպանը կարողացավ ուժեղ հարվածով գնդակն իռլանդացիների դարպասն ուղարկել: Երկրորդ խաղակեսում կրկին աչքի ընկավ Հենրիկ Մխիթարյանը եւ 61-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը: Չորս րոպե անց Կիլլիան Շերիդանն իռլանդացիների միակ գոլն իրացրեց: Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով, երրորդ գոլը հարվածեց Գոհարյանը, 4-րդը` պենալտիով իրացրեց Մխիթարյանը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

Եվրո-2011 նախընտրական առաջնության 2-րդ խումբն ունի հետեւյալ տեսքը`

Շվեյցարիա (13 միավոր)
Թուրքիա (9)
Էստոնիա (8)
Վրաստան (5)
Հայաստան (4)
Իռլանդիա (4)