Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Բանանց» ակումբի մամլո քարտուղար Խաչիկ Չախոյանը, ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը (կիսապաշտպան), Սարգիս Կարապետյանը (կիսապաշտպան) եւ Արսեն Բալաբեկյանը (հարձակվող) Հայաստանի 2009թ. բարձրագույն լիգայի խաղերում վնասվածքներ են ստացել:
Նոյեմբերի 30-ին ֆուտբոլիստները կհետազոտվեն Գերմանիայում, որից հետո կորոշվի, անհրաժեշտ է արդյոք վիրահատությունը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Բալաբեկյանն ու Արտակ Դաշյանն ասել են, որ վիրահատությունից հետո պարզ կդառնա, կմնան նրանք «Բանանցում» թե կտեղափոխվեն այլ ակումբներ:
«Մասնագետները Մոսկվայից ինձ ասել են, որ վիրահատութունը կտեւի մեկ ժամ, իսկ մեկ շաբաթ անց մենք կկարողանանք մարզվել: Ես եւս մեկ տարի կմնան «Բանանցում», քանի որ ծառայում եմ բնակում»,-ասել է Սարգիս Կարապետյանը: