AM
18 November 2009 - 15:13 AMT

Բլիցի աշխարհի առաջնությունը Լեւոն Արոնյանի համար անհաջող ավարտվեց

Ավարտվեց շախմատի բլիցի աշխարհի առաջնությունը, որն ընթանում էր Մոսկվայում Միխայիլ Տալի Հուշախաղի շրջանակներում: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր ելույթներն ԱԱ-ում ավարտեց 12-րդ հորիզոնականում, նա 21 միավոր հավաքեց:

Առաջնության հաղթող ճանաչվեց Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը 31 միավոր էր հավաքել:

Երկրորդ տեղում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն է (28 միավոր), իսկ երրորդում` Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա, 25 միավոր):

Ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը 8-րդ տեղում է, իսկ Վուգար Գաշիմովը` 11-րդ:

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում էին Տալի Հուշախաղի XXI կարգի շրջանային առաջնության շախմատիստները, ինչպես նաեւ անձնապես հրավիրված շախմատիստներ եւ «Աէրոֆլոտ Օպեն» նախընտրական բլիցի վեց հաղթողները: Ընդհանուր առմամբ ԱԱ-ին մասնակցեց 22 շախմատիստ: