Պետք չէ բորբոքել մթնոլորտը ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիվկի Կոենի վերջերս «հրեաների Հոլոկոստի եւ Հայոց ցեղասպանության տարբերության» վերաբերյալ արված հայտարարության շուրջ, գտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Յուրաքանչյուր կողմ, նախարարի խոսքերով, այդ կապակցությամբ արդեն արտահայտվել է` ՀՀ ԱԳՆ-ը բողոքի հայտագիր է ներկայացրել, իսկ Իսրայելի ԱԳՆ-ը պատասխանել է դրան: Եվ այդ առթիվ պաշտոնական Երեւանը մտադիր չէ պահանջել հետ կանչել Իսրայելի դեսպանին Հայաստանից :
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: