Նոյեմբերի 22-ն, Երեւանի «Աշխատանք» մարզահամալիրում տեղի կունենա Հայաստանի ջին կուն դոյի բաց մրցաշարը, որը նվիրված է տվյալ սպորտաձեւի վարպետ Բրյուս Լիի հիշատակին:
«Մեր Ֆեդերացիան տարին երկու անգամ անցկացնում է Բրյուս Լիի հիշատակին նվիրված մրցաշար` նոյեմբերին եւ հուլիսին, նրա ծննդյան եւ մահվան օրը», – PanARMENIAN.Net -ի լրագրողի հետ զրույցում ասել է Հայաստանի ջին կուն դոյի ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Խանդոյանը:
Նրա խոսքերով, այս անգամ մրցաշարին կմասնակցեն 8 տարեկանից եւ բարձր150-200 մարզիկ Ալավերդիից, Արտաշատից, Լեռնային Ղարաբաղից եւ Երեւանից:
Հաղթողները կստանան մեդալներ եւ շնորհակալագրեր: «Իմ անունից լավագույն թիմերը կստանան գավաթներ», – ավելացրել է Խանդոյանը: