AM
19 November 2009 - 11:51 AMT

10 ֆուտբոլիստ 5 թիմից կմրցի Հայաստանի 2009 թ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոյեմբերի 19 սկսում է 2009 թ-ի «Լավագույն ֆուտբոլիստ» կոչման համար ընտրությունը, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 30-ը: Ընտրությանը կարող են մասնակցել Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բոլոր ակումբների նախագահները, թիմերի մարզիչները եւ ավագները, որոնք մասնակցել են 2009 թ-ի Հայաստանի բարձրագույն լիգային:

Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար հավակնում են.

1. Արտեմ Ադամյան («Ուիլիս»)
2. Արտակ Գրիգորյան («Արարատ»)
3. Արտակ Դաշյան («Բանանց»)
4. Էդնեյ դե Օլիվեյրա («Միկա»)
5. Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
6. Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
7. Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ» Դոնեցկ «Մետալուրգ»)
8. Հրայր Մկոյան («Ուիլիս»)
9. Ուիլեսս Մոնտենեգրո («Միկա»)
10. Արտուր Քոչարյան («Ուիլիս»)