AM
19 Նոյեմբեր 2009 - 13:33 AMT

Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է ԺՀՄԻԳ ուշադրությունը Բաքվի հակահայկական պրոպագանդային

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Յանեշ Լենարչիչին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարար Նալբանդյանը, գնահատելով ԺՀՄԻԳդերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարությանսկզբունքների առաջմղմանհարցում, նշեց, որ Երեւանը կարեւորում էհամագործակցությունը գրասենյակի հետ:

Յանեշ Լենարչիչը, գոհունակությունհայտնելով Հայաստանիիշխանությունների հետ արդյունավետհամագործակցության կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ՎարշավայումԺՀՄԻԳ կենտրոնակայանայցելելուհամար:

Զրույցի ընթացքումկարեւորվեց գրասենյակի աջակցությունը թե’ ընտրական գործընթացների բարելավման, թե’ դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում, որի արդյունքների ու եզրակացությունների շուրջ քննարկումներն ու աշխատանքն իրենց նպաստն են բերում այս ոլորտում առաջընթաց գրանցելու համար:
Նախարար Նալբանդյաննու ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանումժողովրդավարական բարեփոխումների ընթացքըեւ այդոլորտում ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը ԺՀՄԻԳ-իտնօրենիուշադրությունը հրավիրեց Ադրբեջանիկողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա` նշելով, որ դա ԵԱՀԿ չափանիշների բացահայտ խախտում է: