Նոյեմբերի 19-ին «Հատիս» բասկետբոլի ակումբը Եվրոպայի գավաթի խմբային փուլում Երեւանում ընդունել է «Չեւակատային»: Հայ բասկետբոլիստուհիները հաղթեցին 4 գնդակի տարբերությամբ, խաղի վերջնական արդյունքն է` 103:99:
«Ես շնորհավորում եմ Հայաստանի բոլոր բնակիչներին այս հաղթանակի առիթով: Մենք հավատում էինք հաղթանակին: Եթե «Հատիսը» պարտվեր «Չեւակատային», կկորցներ խմբից դուրս գալու բոլոր շանսերը»,-ասել է «Հատիս»-ի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը:
Ըստ մարզիչի, հիանալի խաղացին Բոյանա Վուլիչը (Սերբիա) եւ Մաուրիտա Ռեյդան (ԱՄՆ), որոնք ամենաարդյունավետ խաղացողներն են թիմում, միասին նրանք 51 գնդակ են խփել 103-ից: «Եթե համեմատենք «Ատինայկոսի» հետ անցած խաղի հետ, կարելի է ասել, որ ավելի լավ էին կազմակերպվել խաղացողների հարաբերությունները` եւ պասերը լավ էին փոխանցվում, եւ միմյանց ավելի լավ էին զգում, դա էլ նպաստեց մեր հաղթանակին»,-ասել է Ղազանչյանը:
Ըստ մարզչի, «Հատիսը» հայկական թիմ է եւ այնտեղ պետք է 2-3 հայ բասկետբոլիստուհիներ խաղան, իսկ այժմ միայն Աննա Բաղդոյանին մարզիչը կարող է թույլ տալ խաղալ թիմում, մյուսները դեռեւս պատրաստ չեն լուրջ խաղերի: