AM
20 November 2009 - 09:50 AMT

«Չեւակատայի» գլխավոր մարզիչ. «Հատիսը» շանս ունի հաղթահարել խմբային փուլը

Ռուսաստանի բասկետբոլի «Չեւակատա» թիմը նոյեմբերի 19-ին Երեւանում Եվրոպայի գավաթի խմբային փուլում 99:103 հաշվով զիջեց «Հատիսին»: F խմբում «Չեւակատա» թիմը միակն է, որը միավոր չի վաստակել: Թուրքիայի «Բեշիկթաշը» հաղթեց Հունաստանի «Ատինայկոսին» 80:75 հաշվով եւ գլխավորում է F խումբը, «Հատիսը» «Չեւակատայի» հանդեպ հաղթանակի շնորհիվ վաստակեց 3 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ տեղը, նունքան միավոր ունի «Ատինայկոսը»:

«Չեւակատայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմոլինսկին գտնում է, որ Երեւանում իր սաների խաղը չստացվեց: «Մենք պետք է օղակի տակ խաղայինք, սակայն դա չստացվեց»,-ասել է նա:

Ըստ նրա, մինչ խաղը մարզուհիները խնդիրներ ունեին: Հայտագրված 16 խաղացողներից 12-ը հիվանդ էին, թեեւ մինչ խաղը հասցրել էին վերականգնվել եւ ակտիվ մարզվել: «Անաստասիա Պիմենովան բոլորից շատ գնդակ գցեց, նա լավ նշանառու է, Ելենա Դանիլոչկինան եւս լավ խաղաց: Սակայն թիմում շատ են երիտասարդ խաղացողները, եւ նրանք այնքան էլ պատրաստ չէին խաղին»,-ասել է մարզիչը:

Երմոլինսկին գտնում է, որ «Հատիսը» երկու ուժեղ ամերիկացի մարզիկներ ունի: «Եթե «Հատիսը» հետագայում եւս նույն ոգով խաղա, մենք բոլոր շանսերն ունենք խմբից դուրս գալու համար: Ամեն դեպքում, տանը դուք ավելի արագ կխաղայիք»,-ասել է Երմոլինսկին: