«Վաշինգտոնը պետք է պաշտոնապես ճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», գտնում է Կալիֆորնիայի Ժողովրդավարական կուսակցության ղեկավարությունը` նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Ի ապացույց դրան, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի տեղեկությամբ, օրերս ԱՄՆ Ժողովրդական կուսակցության Կալիֆորնիայի բաժինը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցը ընդգրկել է իր պաշտոնական նախընտրական ծրագրում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: