Նոյեմբերի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամլո ասուլիս էր հրավիրել` ամփոփելու համար 2009թ. ֆուտբոլի մրցաշարների արդյունքները:
Պետբյուջեի 2010թ. նախագծում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար հատկացումներ նախատեսված չեն: «Շատ վատ է, որ կառավարությունը մոռացել է մեր ֆդերեացիայի մասին: Գուցե պատճառը ճգնաժամն է կամ դա ՀՀ սպորտի ու երիտասարդության գործերի նախարարության անլուրջ մոտեցման արդյունք է»,-ասել է Հայրապետյանը:
Նա նաեւ ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային փող հարկավոր չի: «Հայկական ֆուտբոլը լավ մարզադաշտերի ու ֆուտբոլի դպրոցների կարիք ունի: Ֆուտբոլի ֆեդերացիան իր ուժերով դեռ չի կարող լուծել այս բոլոր հարցերը, որոնք իրականում պետք է լուծի նախարարությունը: Թող նախարարությունն ամեն տարի 50-100 մլն դրամ հատկացնի նման խնդիրների լուծման համար»,-ասել է Հայրապետյանը: