AM
24 November 2009 - 14:58 AMT

Հայտնի են Հարություն Հակոբյանի հուշամրցաշարի առաջին հաղթողների անունները

Նոյեմբերի 25-ին տեղի կունենան սեղանի թենիսի ԽՍՀՄ առաջին չեմպիոն Հարություն Հակոբյանի հուշամրցաշարի եզրափակիչ խաղերը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել հուշամրցաշարի գլխավոր մրցավար Քրիստինա Մանասիրյանը, նոյեմբերի 24-ին հայտնի կդառնան զուգախաղերի հաղթողների անունները` եղբայրներ Մուրադ Ասատրայնը (Գյումրի) եւ Տիգրան Ասատրյանը (Երեւան): Մենախաղերի երզափակչում կհանդիպեն Մուրադ Ասատրյանը եւ Ալեքսանդր Դիարյանը (Երեւան): Երրորդ տեղի համար կխաղան Հարություն Հարությունյանը (Երեւան) եւ Մեսրոբ Ղուկասյանը (Երեւան) :

Հիշեցնենք, որ այս տարի հուշամրցաշարին մասնակցում է 39 թենիսիտ եւ 28 թենիսիստուհի Երեւանից, Հայաստանի շրջաններից, Վրաստանից եւ Լիբանանից: