AM
25 November 2009 - 14:34 AMT

Ավարտվեց Հարություն Հակոբյանի հուշամրցաշարը

Երեւանում ավարտվել է սեղանի թենիսի ԽՍՀՄ առաջին չեմպիոն Հարություն Հակոբյանի հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցել է 39 թենիսիտ եւ 28 թենիսիտուհի Երեւանից, ՀՀ մարզերից, Վրաստանից ու Լիբանանից:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել հուշամրցաշարի գլխավոր մրցավար Քրիստինա Մանասիրյանը, չեմպիոնի տիտղոսներ են նվաճել հետեւյալ թենիսիտուհիները:

Կանայք`

1 տեղ-Թամարա Աղայան
2-րդ տեղ-Հասմիկ Խաչատրյան
3-րդ տեղ-Ռուզաննա Վարդանյան:

Զուգախաղեր`

1 տեղ-Տաթեւ Ենգիբարյան եւ Հասմիկ Մաթեւոսյան
2-րդ տեղ-Մարիաննա Սահակյան եւ Լուիզա Նազարյան
3-րդ տեղ-Հասմիկ Խաչատրյան եւ Ռուզաննա Փարսադանյան

Տղամարդիկ`

1 տեղ-Մուրադ Ասատրյան
2-րդ տեղ-Ալեքսանդր Դիարյան
3-րդ տեղ-Մեսրոբ Ղուկասյան: