Փետրվարի 28-ին Եվրախորհրդարանում կքննարկվի բանաձեւ, որը պարտավորում է Թուրքիային Եվրամիության անդամ դառնալու համար ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանն է տեղեկացրել Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումի քարտուղար Թորոս Սաքեյանը: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անհնար է որեւէ հարաբերության հաստատատում, քանի դեռ պաշտոնական Անկարան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը: Սաքեյանն ընդգծել է, որ ֆորումի աշխատանքի առաջնային ուղղություններից մեկը միջազգային հանրության եւ, հատկապես, Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: