AM
30 November 2009 - 12:17 AMT

Հայաստանի ֆուտզալի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջատարը Հրազդանի «Քախսին» է

Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 3-րդ փուլը:

3-րդ փուլի շրջանակներում տեղի ունեցան հետեւյալ հանդիպումները`

«Քախսի» (Հրազդան)-«Եվրոպա» (Երեւան) 6:2
«Քախսի» -Վլադիմիր Մխիթարյան եւ Լեւոն Ղասաբողլյան` 2 գոլ, Արմեն Գյուլումբարյան եւ Արման Սահակյան` 1-ական գոլ:

«Եվրոպա» -Հենրիկ Գրիգորյան` 2 գոլ:

«Հրազդան» (Հրազդան)-«Գյումրի» (Գյումրի) 3:6
«Հրազդան»-Վանիկ Ղազարյան` 2 գոլ եւ Կարեն Աբաղյան` 1 գոլ:
«Գյումրի» -Արման Տոնոյան, Վարդան Հովհաննիսյան եւ Արտյոմ Բեռնեցյան` 2-ական գոլ:

3-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Քախսին» 9 միավորով: Ընդհանուր առմամբ Հայաստանի ֆուտզալի առաջնությունը կտեւի 7 ամիս: