AM
23 February 2002 - 16:17 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՄՆ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Փարսամյանին եւ «Խղճի կոչը» ամերիկյան կրոնական կազմակերպության նախագահ Ա. Շնայերին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմնական հարցերը, երկու երկրների հասարակական կազմակերպությունների դերը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման, փոխըմբռնման եւ վստահության խորացման գործում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: