Տարբեր տեսակի վարկանիշերի կազմումով հայտնի «The Ring» ամսագրի խմբագիր Մայքլ Ռոզենտալը այս անգամ կազմել է Արեւելյան բլոկից լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Ինչպես հաղորդում է box-club.ru-ն, տասնայկում ներկայացված են հետխորհրդային տարածքի բռնցքամարտիկները, որոնք ծնունդով նախկին միութենական հանրապետություններից են եւ ներկայացնում են այլ երկրներ: Ցուցակը գլխավորում է հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա), 7-րդ տեղում է Վիկ Դարչինյանը, որը ներկայացնում է Ավստրալիան:
Լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ունի`
1. Արթուր Աբրահամ- (31-0, 25 KO)
2.Վիտալի Կլիչկո (38-2, 37 KO)
3. Վլադիմիր Կլիչկո (53-3, 47 KO)
4.Տոմաշ Ադամեկ (39-1, 27 KO)
5. Լուչիան Բուտե (25-0, 20 KO)
6. Զոլտ Էրդեյ (31-0, 17 KO)
7. Վիկ Դարչինյան (32-2-1, 26 KO)
8. Սերգեյ Ձինզիրուկ (36-0, 22 KO)
9. Քշիշտոֆ Վլոդարչիկ (42-2-1, 31 KO)
10. Յուրի Ֆորման (28-0).