AM
1 December 2009 - 09:51 AMT

Արթուր Աբրահամը առողջ է եւ անհամբեր սպասում է Դիրելի հետ մենամարտին

Միջին քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի պրոմոութերները հերքել են տեղեկատվությունը այն մասին, որ Աբրահամի հիվանդության պատճառով Դիրելի հետ հանդիպումը կարող է չկայանալ: «Դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը, – հայտարարել է Team Sauerland ընկերության տնօրեն Քրիս Մայերը – Արթուրը առողջ է 100%-վ: Նա անհամբեր սպասում է նորություններին, թե որտեղ տեղի կունենա մենամարտը», հաղորդում է BoxingTalk.com.-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ BoxingTalk-ը հաղորդել էր, որ նշանակված հունվարի 23-ն Աբրահամի եւ Դիրելի միջեւ մենամարտը կարող է հետաձգվել մարտի 7-ն: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ Աբրահամը հիվանդ է գրիպով եւ չի կարողանա պատրաստվել մենամարտին: