«Քանի դեռ Ախալքալակում տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան, Ջավախքը կմնա պայթյունավտանգ տարածաշրջան»,- հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, պատգամավոր Զուրաբ Ժվանիան: Ժվանիան չի բացառել հայ արմատական կազմակերպությունների, Ջավախքին ինքնավարություն տրամադրելու, պահանջների անմիջական կապը «ոչ միայն Վրաստանի սահմաններից դուրս, այլեւ նրա ներսում գտնվող որոշակի խմբերի» գործունեության միջեւ: ինչպես տեղեկացնում է «Պրայմ-Նյուս» գործակալությունը, ԱՄՆ-ում վրացական պատվիրակության այցի ավարտին Զուրաբ Ժվանիան ընդգծել է, որ ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական լոբբին դեմ է հանդես գալիս Վրաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, այդ թվում` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության եւ երկրի տարածքից ռուսաստանյան ռազմական բազաների դուրս բերման հարցերում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: