AM
2 December 2009 - 11:58 AMT

«Հատիսի» բասկետբոլիստուհիները պարգեւատրվել են շնորհակալագրերով

Նոյեմբերի 26-ին «Հատիս» բասկետբոլի ակումբը 2009-2010թթ. Եվրոպայի Գավաթի նախընտրական առաջնության շրջանակներում խմբային փուլում F խմբում 87:64 հաշվով հաղթանակ տարավ թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը շնորհակալագրեր հանձնեց բասկետբոլիստուհիներին եւ «Հատիս» ակումբի ղեկավարությանը: «Հատիսի» խաղի ժամանակ ես Լիսաբոնում էի, որտեղ ընթանում էր Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նիստը: Եւ «Հատիսի» հաղթանակի մասին նորությունը նիստի ժամանակ ստացա եւ հպարտ եմ այդ ձեռքբերման համար»,- ասաց Գրիգորյանը:

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը «Զինվոր» մեդալ է շնորհել Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին: