Արման եւ Արտավազդ Քարամյանների ակումբը` ռումինական «Տիմիշոարան» ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային փուլում զիջել է «Այաքսին»: Արդեն երկրորդ րոպեին «Այաքսը» գոլ բաց թողեց եւ ընդամենը վեց րոպե անց վերականգնեց հավասարությունը: Ընդմիջմանը հաջորդած առաջին 60 վայրկյաններին Մարկո Պանտելիչը հաշիվը դարձրեց 2:1 «Այաքսի» օգտին: Դրանից հետո «Տիմիշոարայի» երկու ֆուտբոլիստներ կարմիր քարտեր ստացան, իսկ Սուարեսը չիրականացրեց 2 11-մետրանոց: «Տիմիշոարան» դուրս մնաց հետագա պայքարից, սակայն այդ խաղը ռումինացի երկրպագուները երկար չեն մոռանա:
Ա խմբի առաջատարն է «Այաքսը» 11 միավորով, Բելգիայի «Անդերլեհտը» երկրորդ տեղում է 8 միավորով, Զագրեբի «Դինամոն» եւ Ռումինիայի «Տիմիշոարան» վերջին տեղերում են 6 եւ 2 միավորներով համապատասխանաբար: