ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան մի շարք հանդիպուներ կունենա Քալիֆորնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Քալիֆորնիա կատարելիք չորսօրյա այցի ընթացքում Պերինան կհանդիպի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, կայցելի հայկական եկեղեցիներ եւ դպրոցներ: Ամերիկյան միջնորդի առաջին հանդիպումը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ տեղի կունենա փետրվարի 21-ին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: