AM
8 December 2009 - 13:18 AMT

Առայժմ հայտնի չէ, թե ով կդառնա «Բանանցի» գլխավոր մարզիչ

2009թ. Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտից հետո «Բանանց» ֆուտբոլային ակումբում որոշ փոփոխություններ կատարվեցին: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, առաջնությանը «Բանանցի» ելույթների արդյունքները (4-րդ տեղ) ակումբի ղեկավարությունը գնահատեց որպես անբավարար, որից հետո մարզիչների շտաբը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հրաժարական տվեց: Սակայն մարզիչ Գյուլբուդաղյանցն ու իր օգնական Արա Նիգոյանը չլքեցին ակումբը: Երկուսն էլ այժմ զբաղվելու են երիտասարդ ֆուտբոլիստների դաստիարակությամբ: Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է ակումբի տեխնիկական տնօրեն եւ վերահսկելու է մանկապատանեկան թիմերի մարզական գործընթացը: Իսկ Արա Նիգոյանը կշարունակի իր կարիերան պատանեկան թիմերում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Բանանցի» մամլո քարտուղար Խաչիկ Չախոյանը հաղորդեց, որ առայժմ հայտնի չէ, թե ով կգլխավորի ակումբը: