Սամբոյի ֆեդերացիայում ամփոփում են 2009 թ-ի արդյունքները, հաղորդել են PanARMENIAN.Net-ին Սամբոյի ֆեդերացիայում: Բոլոր քաշային կարգերի հայ սամբիստները միջազգային մրցումներում նվաճել են 17 մեդալ` 4 արծաթե եւ 13 բրոնզե:«Ֆեդերացիան գոհ է 2009 թ-ի նվաճումներով: Մենք մեր առաջ նպատակ ենք դրել 2010 թ-ն նվաճել որքան կարելի է շատ մեդալներ, մասնավորապես ոսկե», – ասվում է Սամբոյի ֆեդերացիայի մամլո հաղորդագրությունում:
2009 թ-ն հայ մարզիկները նվաճեցին 135 մեդալ, որոնցից 69 ծանրորդների հաշվին են:
Հիշեցնենք, որ 2009 թ-ի Հայաստանի լավագույն մարզիկների ցանկում են հետեւյալ սամբիստները`
Վաչիկ Վարդանյան (աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր)
Աշոտ Դանիելյան (աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր)
Վահան Հովհաննիսյան (Եվրոպայի բրոնզե մրցանակակիր)
Դավիթ Խաչատրյան (Եվրոպայի բրոնզե մրցանակակիր)
Ժաննա Վարդանյան (Եվրոպայի բրոնզե մրցանակակիր)