AM
11 December 2009 - 14:19 AMT

Ավարտվել է Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված թենիսի մրցաշարը

Դեկտեմբերի 7-11-ը Երեւանի «Սպիտակ» թենիսի կորտերում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված թենիսի մրցաշարը, որին մասնակցել են մինչեւ 10 եւ մինչեւ 12 տարեկան թենիսիտներ եւ թենիսիստուհիներ: Արդեն երրորդ անգամ անցկացվող մրցաշարը դարձավ ավանդական:

«Սպիտակ» ակումբի նախագահ Աշոտ Վարդազարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մրցաշրը վարկանիշային էր եւ հաջող է անցել: «Մինչեւ 10 եւ մինչեւ 12 տարեկան տղաների մրցաշարի մինչեւ 10 տարեկան աղջիկների մրցաշարում հաղթեցին Հայաստանի առաջին ռակետները, իսկ 12 տարեկան Մերի Սարգսյանը ՀՀ 3-րդ ռակետն է»:

Մրցաշարի հաղթողները.

Աղջիկներ`

մինչեւ 10 տարեկան-Միլենա Ավետիսյան
մինչեւ 12 տարեկան-Մերի Սարգսյան:

Տղաներ`

մինչեւ 10 տարեկան-Մուշեղ Վարդազարյան
մինչեւ 12 տարեկան-Դավիթ Մուրադյան: