AM
14 December 2009 - 15:59 AMT

Հայաստանի ArmRobotics բաց առաջնությունում հաղթողներ չեղան

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը(ArmRobotics), որի կազմակերպիչն էր տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE), գլխավոր հովանավորն էր «Hoornet» ընկերությունը:

Մրցույթի ժամանակ անցկացվում էր «Իրերի ճանաչումն ու որակավորումը» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էր երեք թիմ` RobotX, CyberRAU եւ Team X:

Նրանք մշակել եւ հորինել էին ռոբոտներ, որոնք պետք է ճանաչեին առարկաները` ըստ դրանց երկրաչափական ձեւի: Սակայն, քանի որ ներկայացված ռոբոտներից ոչ մեկը առաջադրված խնդիրը ամբողջությամբ չկարողացավ կատարել, մրցութային հանձնաժողովը, որի կազմում էին հայ առաջավոր ընկերությունների եւ համալսարանի ներկայացուցիչներ, չանվանեց հաղթողի, սակայն դրա փոխարեն երեք թիմերին որպես խրախուսանք տրվեց 30 հազարական դրամ, հաղորդում է UITE -ի մամլո ծառայությունը: