Հայաստանի Սպորտային լրագրողների ֆեդերացիան դեկտեմբերի 3-15-ը Հայաստանի լավագույն մարզիկ կոչման համար անցկացրել է ամենամյա ավանդական հարցումը 52 սպորտային լրագրողների միջեւ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ն Ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը, բոլոր լրագրողները 2009 թ-ի լավագույն մարզիկ ճանաչեցին ծանրորդ Նազիկ Ավդալյանին:
2009 թ-ի լավագույն մարզիկների տասնյակը ունի հետեւյալ տեսքը`
1. Նազիկ Ավդալյան (աշխարհի չեմպիոն, ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր) – 520 ձայն
2. Առաքել Միրզոյան (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության ծանրամարտի արծաթե մրցանակակիր) – 420 ձայն
3. Անդրանիկ Հակոբյան (աշխարհի առաջնության բռնցքամարտի արծաթե մրցանակակիր) – 355 ձայն
4. Տիգրան Գ. Մարտիրոսյան (աշխարհի առաջնության ծանրամարտի արծաթե մրցանակակիր) – 310 ձայն
5. Ռոման Ամոյան (աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճի արծաթե մրցանակակիր) – 271 ձայն
6. Հռիփսիմե Խուրշուդյան (աշխարհի եւ Եվրոպայի առաջնության ծանրամարտի բրոնզե մրցանակակիր) – 242 ձայն
7. Արսեն Ջուլֆալակյան (Եվրոպայի առաջնության հունա-հռոմեական ոճի չեմպիոն) – 191 ձայն
8. Հովհաննես Դավթյան (աշխարհի առաջնության ձյուդոյի բրոնզե մրցանակակիր) – 183 ձայն
9. Յուրի Պատրիկեեւ (Եվրոպայի առաջնության հունա-հռոմեական ոճի չեմպիոն) – 148 ձայն
10. Լիլիթ Մկրտչյան (Եվրոպայի շախմատի առաջնության արծաթե մրցանակակիր) – 65 ձայն
Լավագույն թիմը` հունա-հռոմեական ոճի հավաքականն է, որը Աշխարհի գավաթի մրցաշարում զբաղեցրել է 3-դ տեղը եւ 3 տեղը Եվրոպայի առաջնությունում