Ադրբեջանական «ANS» հեռուստակայանը վրիպում է թույլ տվել, տարածելով հաղորդագրություն, որում նախկին Հարավսլավիայի գծով Միջազգային զինվորական դատարանի դատախազ Կառլա դել Պոնտեին վերագրվել են քննադատական արտահայտություններ Լեվոն Տեր-Պետրոսյանի, Բորիս Ելցինի եւ Այազ Մութալիբովի հասցեին: Իրականում, նախազգուշացումն այն մասին, որ միջազգային զինվորական դատարանի առջեւ կանգնած Միլոշեվիչի բախտին կարող են արժանանալ Ելցինը, Շեւարնաձեն, Տեր-Պետրոսյանն ու Մութալիբովը, ինչպես նաեւ հանգուցյալ Էլչիբեյն ու Գամսախուրդիան, չի պատկանում դատախազին: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Միրմահմուդ Միրալիողլույին, այդպիսի միտք է արտահայտել «թՈջպՑՈ հծթ» ինտերնետ-թերթի մեկնաբան Ալեքսանդր Օռլովը, որը լուսաբանում է նախկին Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեվիչի դեմ ընթացող դատավարությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: