AM
14 February 2002 - 18:52 AMT

ՀԱԱԳԱՅԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆԻՆ ԵՎ ԱՅԱԶ ՄՈՒԹԱԼԻԲՈՎԻՆ

«Պարոնայք նախկին կոմունիստներ` Ելցին, Տեր-Պետրոսյան եւ Մութալիբով պատրաստ եղեք, հերթը ձերն է»,- Հարավսլավիայի նախկին նախագահի գործի քննության ժամանակ այսպիսի անսպասելի հայտարարությամբ է երեկ Հաագայի զինվորական դատարանում հանդես եկել դատախազ Կառլա դել Պոնտեն: Նրա խոսքերով, «Վրաստանի եւ Ադրբեջանի նախկին ղեկավարներ Զվիադ Գամսախութդիան եւ Աբուլֆազ Էլչիբեյը չտեսան այս օրը, ինչը ավելի լավ է նրանաց համար»: Ինչպես նշել է դել Պոնտեն, Միլոշեվիչի քաղաքականության արդյունքում Հարավսլավիայում ստեղծված, իրավիճակը լավ ծանոթ է ռուսներին, չեչեններին եւ վրացիներին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Հաագայի զինվորական դատարանի գլխավոր դատախազ Կառլա դել Պոնտեն, մեղադրելով Միլոշեվիչին մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ, հայտարարել է, որ Հարավսլավիայում արյունալի բախումների ետեւում նշմարում է «Մեծ Սերբիայի» ստեղծման փորձը, ինչը քաղաքացիական բնակչության զանգվածային զոների, փախստականների առաջացման, մի շարք բնակավայրերեի փլատակների վերածվելու պատճառ դարձավ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: